Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 24 հունվարի, 2022 թ.
Թվիթեր

Իրադարձություններ

«Ես հասկանում եմ, որ դուք ստեղ նստածներին sms եք գրում․ մեր մոտ էդ չի աշխատում»․ Աննա Մկրտչյան

17:18, չորեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2021 թ.
«Ես հասկանում եմ, որ դուք ստեղ նստածներին sms եք գրում․ մեր մոտ էդ չի աշխատում»․ Աննա Մկրտչյան

«Ես կարծում եմ, որ հարցը տվող պատգամավորի քաղաքական ուժը պետք է կողմնորոշվի մի հարցում՝ ինքը մեկնաբանո՞ւմ է տեքստը, թե՞ ինքը հաղորդում է ուրիշների մեկնաբանությունը, որն իրենց հանձնարարված է՝ որպես սեփական մեկնաբանություն հաղորդել»,- այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցին պատասխանելուց առաջ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես շատ լավ հասկանում եմ, որ ձեր մոտ էդ սխեման շատ լավ աշխատում ա՝ դուք ստեղ նստածներին sms եք գրում, մեր մոտ էդ չի աշխատում»,- պատասխանեց Մկրտչյանը։

«Մենք sms-ներ միշտ էլ իրար գրում ենք, բանավիճում ենք, խոսում ենք, էտ ձեզ մոտ ա, որ ձեր ղեկավարը գրում ա sms՝ կոնկրետ հանձնարարություններով, որոնք նույնիսկ չեք էլ հասկանում դուք՝ ինչ եք խոսում»,- պատգամավորին արձագանքեց վարչապետը։

| | |
4086 | 2
Facebook