Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան ռազմական գործողություն է սկսել Աղրը, Կարս, Էրզրում նահանգներում

01:06, շաբաթ, 04 դեկտեմբերի, 2021 թ.
Թուրքիան ռազմական գործողություն է սկսել Աղրը, Կարս, Էրզրում նահանգներում

Թուրք ուժայինները ռազմական գործողություն են սկսել երկրի արևելյան Աղրը, Կարս, Էրզրում նահանգներում։ Ռազմական գործողությունները կազմակերպողը և նախաձեռնողը Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն է:

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ռազմական գործողությունները իրականացվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ:
     Գործողությունն իրականացնող անձնակազմի մեջ ներառված են հոտուկջոկատայիններ, ժանդարմերիայի և ոստիկանության աշխատակիցներ: Օպերացիային մասնակցում է 790 ուժային, գրում է «Էրմենիհաբեր»-ը:

9357 | 0
Facebook