Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

Ավտովթարի հետևանքով թիվ 63 երթուղայինի վարորդն ու 4 ուղևոր հոսպիտալացվել են․ ԱԻՆ

23:30, հինգշաբթի, 02 դեկտեմբերի, 2021 թ.
Ավտովթարի հետևանքով թիվ 63 երթուղայինի վարորդն ու 4 ուղևոր հոսպիտալացվել են․ ԱԻՆ

Դեկտեմբերի 2-ին, ժամը 19։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։

Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ Վ․ Մ․) և թիվ 63 երթուղին սպասարկող «Fiat Ducato» (վարորդ Ա․ Հ․, ծնված 1974 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ կա արգելափակված տուժած։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս և երթուղայինի ուղևորներ Մ․ Բ․-ն, Հ․ Է․-ն, Վ․ Խ․-ն և Ն․ Ա․-ն հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։

| | |
2540 | 0
Facebook