Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը մեկնաբանել է հայ-ադբեջանական շփման գծում տիրող իրավիճակը

19:42, հինգշաբթի, 18 նոյեմբերի, 2021 թ.
Պուտինը մեկնաբանել է հայ-ադբեջանական շփման գծում տիրող իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը դեռևս հնարավորություն չի տալիս ասելու, թե հակամարտությունն ավարտված է։ Այս մասին երկրի ղեկավարը հայտարարել է հինգշաբթի՝ նոյեմբերի 18-ին, ՌԴ ԱԳՆ կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ։

«Սակայն հայ-ադրբեջանական սահմանին վերջին կրակոցները ցույց տվեցին, որ իրավիճակը այս տարածաշրջանում դեռ ամբողջությամբ չի հանդարտվել»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ այս դեպքում ռուսական խաղաղապահ զորախումբն է հրադադարի ռեժիմի պահպանման և խաղաղ բնակչության անվտանգության երաշխավորը։ «Տարածաշրջանը ռուսական կողմի ջանքերի խիստ կարիքն ունի»,- ասել է Պուտինը։

7869 | 1
Facebook