Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սպանություն Երևանում

12:06, երկուշաբթի, 15 նոյեմբերի, 2021 թ.
Սպանություն Երևանում

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Ֆանարջյան 3/3 հասցեում տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները սահմանազատել են տարածքը: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը՝ հյուրասենյակում՝ անկողնում հայտնաբերել են տղամարդու դի: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա դեմքին կան բռնության հետքեր: Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 54-ամյա Տիգրան Կ.-ն էր: Փաստի առթիվ Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի պետ Վ. Մամիկոնյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ: Խմբի ղեկավարի որոշմամբ էլ հարուցվել է քրեական գործ:

Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ այն հարուցվել է ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները և աշխատում են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

8956 | 1
Facebook