Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ադրբեջանցիները սպառնում են, հայհոյում մեր քաղաքացիներին, հարվածում մեքենաներին». լրագրողը՝ ՔՊ-ին

12:12, ուրբաթ, 29 հոկտեմբերի, 2021 թ.
«Ադրբեջանցիները սպառնում են, հայհոյում մեր քաղաքացիներին, հարվածում մեքենաներին». լրագրողը՝ ՔՊ-ին

«Ահազանգեր ենք ստանում սյունեցիներից, որ երբ Կապան-Գորիս ավտոճանապարհին ստիպված են լինում անցնել ադրբեջանական անցակետի կողքով, ադրբեջանցիները սպառնում են, հայհոյում, հարվածում մեքենաներին: Փաստացի, վտանգված է մեր քաղաքացիների կյանքը»,- դիմելով ՔՊ-ական պատգամավորներին՝ ասաց լրագրողը և հետաքրքրվեց՝ ի՞նչ է անում իշխանությունը՝ քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու համար: Ի պատասխան՝ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ բարձրացրած հարցադրումներին բազմիցս անդրադարձել են ու կանդրադառնան, ապա դիմելով լրագրողին՝ շարունակեց. «Yerevan.Today լրատվականը կարմիր գծեր է հատել, կխնդրեմ հաջորդ հարցը»:

4326 | 0
Facebook