Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կարճ ասած՝ անտերություն». Վահրամ Միրաքյան

11:12, շաբաթ, 23 հոկտեմբերի, 2021 թ.
«Կարճ ասած՝ անտերություն». Վահրամ Միրաքյան

Գործարար, մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա Որոտանի հատվածում ադրբեջանցիների տեղադրած մաքսակետն ա: Հայկական մեքենաներին ժամը մեկ ռուսները գալիս անցկացնում են, բայց իրանական բեռնատարերը սենց ահռելի հերթով կանգնած են:
     Մյուս, Տաթևի ճանապարհին էլ ցեխերի մեջ լռված իրանական մեքենաներ կային: Այսինքն նրանք, ովքեր չեն ուզել Հայաստանով գնալու համար Ադրբեջանին մուծվեն ու ժամերով հերթ կանգնեն, շատ դժվար առաջ էին գնում:
     Իսկ ամենավատն էն է, որ ոչ գնալուց, ոչ գալուց նորմալ ճանապարհային նշաններ չկան դրած, թե ոնց գնալ, ուր գնալ և այլն: Գնալուց հարց ու փորձով գնացինք, գալուց էլ շփոթվեցինք ու հայտնվեցինք Ադրբեջանին հանձնած ճանապարհի վրա, քանի որ ոչ մի տեղ ճանարհային նշան չկար: Ենթադրում եմ՝ նույն վիճակում էլ կարան շատ իրանցիներ հայտնվեն:
     Անտերություն, կարճ ասած»:

6222 | 1
Facebook