Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գորիսեցին իրեն անվտանգ չի համարում». Կարեն Լազարյան

16:06, կիրակի, 17 հոկտեմբերի, 2021 թ.
«Գորիսեցին իրեն անվտանգ չի համարում». Կարեն Լազարյան

«Գորիսում ընտրությունները ընթանում են նորմալ. որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, վստահված անձերի կողմից որևէ հաղորդում չի եղել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱԿ-ի Գորիսի քաղաքապետի թեկնածու Կարեն Լազարյանը:

«Ուզում ենք տեսնել միասնական և անվտանգ Գորիս և դրա օգտին ենք քվեարկել»,- ասել է նա:
     Հարցին, թե այսօր գորիսեցին իրեն անվտանգ համարո՞ւմ է, Լազարյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ, ոնց կարող է համարել, գրեթե բոլոր կողմերում կանգնած է թշնամին, հետևաբար` ինչ է նշանակում անվտանգ»:

2108 | 0
Facebook