Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2021 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

««Իշխող կուսակցության» սինդրոմը շարունակում է մնալ որպես գլոբալ ներքին մարտահրավեր». Նորայր Նորիկյան

16:42, կիրակի, 17 հոկտեմբերի, 2021 թ.
««Իշխող կուսակցության» սինդրոմը շարունակում է մնալ որպես գլոբալ ներքին մարտահրավեր». Նորայր Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Իշխող կուսակցության» սինդրոմը շարունակում է մնալ որպես գլոբալ ներքին մարտահրավեր:
     Այսօր և առաջիկայում մի շարք համայնքներում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ու ավագանու ընտրություններ։
     Հասկանալի պատճառներով վերջին երեք ամիսների ընթացքում հանդիպել եմ տարբեր մարզերի բազմաթիվ անձանց, որոնք շահագրգռված են ՏԻՄ ընտրություններով։
     Այդ հանդիպումներն ինձ համար էլ ավելի տխուր մտորումների տեղիք են տվել, որովհետև, մեծ հաշվով, շատ բան չի փոխվել այս համակարգում 2018 թվականից հետո։
     Նախկինում Սերժ Սարգսյանը կամ ծայրահեղ դեպքում՝ Հովիկ Աբրահամյանն էին որոշում, թե ով պետք է «ընտրվի» քաղաքապետ ու գյուղապետ, հիմա՝ Նիկոլ Փաշինյանը։
     Նախկինում գեներալ Մանվելի տղան էր «ընտրվում» քաղաքապետ, հիմա Ձեզ հայտնի մարդկանց երեխաներն են «ընտրվում» քաղաքապետ։
     «Իշխող կուսակցության» սինդրոմը շարունակում է մնալ որպես գլոբալ ներքին մարտահրավեր։
     Նախորդ իշխանության ժամանակ ողջ պետական ու տեղական ինքնակառավարման համակարգը Հանրապետականացվում էր, այժմ՝ Քպականացվում։
     Այցելե՛ք մարզեր և գրեթե ամենուր ականատես կլինեք «Իշխող կուսակցության» սինդրոմի դրսևորումներին։
     Պատկերավոր ասած՝ իշխող կուսակցությունը լայն թափով հանրապետականացվում է՝ դրա բոլոր հետևանքներով հանդերձ։
     Այնուամենայնիվ, որոշակի շրջանակների, այդ թվում և իշխող կուսակցության մոտ նկատվում է ՏԻՄ ընտրությունների ֆետիշացման տրամադրությունը՝ որպես քաղաքական ավելի մեծ ազդեցության ձեռք բերման միջոց։
     Չեմ կարծում, որ ՏԻՄ համակարգում լուրջ ազդեցություն ձեռք բերելը կարող է երաշխիք լինել իշխանության դիրքերն ամուր պահելու համար։
     Նիկոլ Փաշինյանի կուսակցությունն ընդամենը մեկ համայնքի ղեկավար ուներ 2016թ․, երբ իշխում էր Սերժ Սարգսյանը, ավելի՛ն, Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը 2016թ․ հոկտեմբեր ամսին Գյումրիի ավագանու ընտրություններին ստացել էր ընդամենը 638 ձայն, բայց դա չխանգարեց, որ մեկ ու կես տարի անց գար իշխանության, իսկ ամենազոր ՀՀԿ-ն՝ իր առավել հզոր Սերժ Սարգսյանով մերժվեր ու հեռացվեր իշխանությունից։
     Մեր շարունակական պարտություններից մեկն էլ այն է եղել, որ մենք մշտապես հետևություններ չենք արել անգամ մեր մրցակիցների սխալներից և գրեթե միշտ տապալվել ենք մաքսիմալիստական հավակնություններ դրսևորելուց ու ագահությունից․․․
     Մենք պարտավոր ենք փոխել խաղի կանոններն ու մեր հանրային կյանքի որակը, մենք տարբերակ չունենք՝ ստեղծելու ենք արդար Հայաստան․․․»:

| | |
1127 | 1
Facebook