Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փորձում են տարբեր օրենքների միջոցով պատասխանատվության ենթարկել ճշմարտության խոսք հնչեցնողներին». Էդգար Ղազարյան

00:06, երկուշաբթի, 11 հոկտեմբերի, 2021 թ.
«Փորձում են տարբեր օրենքների միջոցով պատասխանատվության ենթարկել ճշմարտության խոսք հնչեցնողներին». Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետությանը և ժողովրդին մեծ ողբերգություններ և ավերածություններ պատճառած իշխանությունները, օգտագործելով այդ պահին իրենց իշխանական լծակները, փորձում են տարբեր օրենքների միջոցով արգելել և պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր կհանդգնեն ճշմարտության խոսք հնչեցնել ու քննադատել իրենց։ Երեկ այդ գործընթացին միացան իշխանախմբի մասը կազմող Սահմանադրական դատարանի դատավորներ Վահե Գրիգորյանը, Արման Դիլանյանը, Էդգար Շաթիրյանը, Երվանդ Խունդկարյանը, Արթուր Վաղարշյանը, ովքեր տնտեսագետի բազային կրթությամբ, հարկային ծառայության մարզային աշխատակից, այնուհետև Հայաստանից դուրս, բոլորի աչքից հեռու իրավագիտության դոկտոր դարձած Աշոտ Խաչատրյանի առաջարկությամբ, Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեցին իշխանական մեկ խմբակցության որոշմամբ ընդունված օրենքը։
     Երբ ասելիք գոյություն ունի, այն ոչ մի կերպ լռեցնել հնարավոր չէ։ Այս դեպքում կարել է հղում անել դասականներին, օրինակ` Հովհաննես Թումանյանին, որի անունից Դսեղ գյուղում հայտարարություններ էր անում Նիկոլ Փաշինյանը․ «Անհաղթ հերոս քաջն Նազար, որ մի զարկի ջարդի հազար»»։

Աղբյուրը` Էդգար Ղազարյան
2527 | 0
Facebook