Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանը վերանայում է պատվաստման ռազմավարությունը

16:36, կիրակի, 26 սեպտեմբերի, 2021 թ.
Վրաստանը վերանայում է պատվաստման ռազմավարությունը

Վրաստանում պատվաստման ռազմավարությունը պետք է վերանայվի, գտնում է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն, փոխանցում է aliq.ge-ն:

Ըստ նրա` մինչ այժմ բնակչությունն էր ակտիվություն ցուցաբերում ու պատվաստման կենտրոններ հասնում, այսուհետ պետք է պատվաստանյութը հասնի բնակչին` տեղում, պետք է ակտիվացնել առաջնային առողջապահությունը։

Վրաստանում պատվաստումների մակարդակը կրկնակի նվազել է։ Եթե ​​սեպտեմբերի սկզբին օրական 20 հազար պատվաստում էր արվում, այս պահին հազիվ է հասնում 13 հազարի։

Երկրի գլխավոր համաճարակաբանը խոսել է հատկապես տարեց բնակչության պատվաստման կարևորության մասին` ասելով, որ դրանից կախված կլինի 5-րդ բռնկման ծանրությունը, որը սպասվում է նոյեմբերին:

4639 | 0
Facebook