Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Վրաստանի վարչապետն ինձ փոխանցել է Փաշինյանի հանդիպման առաջարկը». Էրդողան

15:14, կիրակի, 19 սեպտեմբերի, 2021 թ.
«Վրաստանի վարչապետն ինձ փոխանցել է Փաշինյանի հանդիպման առաջարկը». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորք այցից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հանդիպել իր հետ, ապա Հայաստանը պետք է դրական քայլեր ձեռնարկի։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Արդյոք Զանգեզուրի միջանցքը կբացվի՞. դա քաղաքական հարց է: Զանգեզուրի միջանցքի բացումը դրական ներդրում կունենա հայ-ադրբեջանական հարաբերություններում դժվարությունների հաղթահարման գործում»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը:

«Վրաստանի վարչապետն ինձ փոխանցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանդիպում անցկացնելու առաջարկը, բայց դրա համար Հայաստանը պետք է դրական քայլեր կատարի: Եթե ​​այս հանդիպումը կայանա, ապա Թուրքիան դիվանագիտական ​​հարաբերություններ կհաստատի»,- նշել է նա:

8610 | 1
Facebook