Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լոնդոնի Բարձր դատարանը արքայազն Ֆիլիպի կտակը գաղտնիացրել Է 90 տարով

21:42, կիրակի, 19 սեպտեմբերի, 2021 թ.
Լոնդոնի Բարձր դատարանը արքայազն Ֆիլիպի կտակը գաղտնիացրել Է 90 տարով

Լոնդոնի Բարձրագույն դատարանը 90 տարով հետաձգել Է արքայազն Ֆիլիպի կտակի հրապարակումը, որպեսզի պաշտպանի նրա այրու՝ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհու «արժանապատվությունն ու համբավը»: Այդ մասին հաղորդել Է BBC-ն:
     Այդ ողջ ժամանակաշրջանում ծրարը գտնվելու Է Լոնդոնի Բարձր դատարանի ընտանեկան գործերի ստորաբաժանման նախագահի չհրկիզվող պահարանում, որտեղ պահվում Է թագավորական ընտանիքի մահացած անդամների և Եղիսաբեթ 2-րդի մահացած մերձավորների ևս 30 կտակ: Ձևավորված սովորույթը ենթադրում Է, որ թագավորական կտակը կարող Է կնքված մնալ երկար տասնամյակներ:

Դա, ինչպես հաղորդում են լրագրողները, կարող Է օգնել գաղտնի պահելու կառավարող միապետի ու նրա շրջապատի անձնական կյանքի առանձին դրվագներ:

4473 | 0
Facebook