Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ծանր մարմնական վնասվածք է ստացել Արմեն Գրիգորյանը». Արթուր Ղազինյան

19:24, շաբաթ, 18 սեպտեմբերի, 2021 թ.
«Ծանր մարմնական վնասվածք է ստացել Արմեն Գրիգորյանը». Արթուր Ղազինյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն 2 ժամ է՝ գտնվում եմ Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնում, տեսակցել եմ բոլոր 8 բերման ենթարկվածներին: Բերման ենթարկելու ընթացքում առերևույթ ծանր մարմնական վնասվածք է ստացել պրդյուսեր Արմեն Գրիգորյանը, ում տրվել է դատական բժշկի ուղեգիր, հիմա շտապօգնության մեքենայով տեղափոխվում է 1-ին հիվանդանոց: Գրիգորյանը ներկայացրել է ոստիկանության ապօրինի գործողությունների դեմ հանցագործության մասին հաղորդում:

Մնացած բերման ենթարկվածների ինքնազգացողությունը նորմալ է, հաշված րոպեների ընթացքում բոլորը կլինեն ազատության մեջ»:

9350 | 6
Facebook