Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Մեղրիում ամենաթույլը ՔՊ թեկնածուն է. «Հրապարակ»

09:06, ուրբաթ, 17 սեպտեմբերի, 2021 թ.
Մեղրիում ամենաթույլը ՔՊ թեկնածուն է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Հոկտեմբերի 17-ին Մեղրիում սպասվող ՏԻՄ ընտրություններում հետաքրքիր «ռասկլադ» է ձևավորվել։ Մեղրիի մեր աղբյուրների կարծիքով, ամենաթույլ թեկնածուն ՔՊ-ական Արարատ Թումանյանն է՝ համայնքապետի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատարը, որն այդտեղ նշանակվեց ամիսներ առաջ, երբ ձերբակալվեց քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Մխիթար Զաքարյանը։ Ասում են՝ մրցակցությունն ընթանալու է Մանե Թանդիլյանի և Մեսրոպ Առաքելյանի ղեկավարած «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Վարդան Հայրապետյանի և Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետացու Բագրատ Զաքարյանի միջև:

Իշխանական թեկնածուն զիջում է անգամ Սամվել Բաբայանի Ազատական կուսակցության ցուցակով առաջադրված Խաչատուր Անդրեասյանի վարկանիշին»:

Մանրամասները՝ թերթի համարում:

4476 | 0
Facebook