Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Գլոբալ և տարածաշրջանային անվտանգության ոլորտում դրական փոփոխություններ չենք տեսնում». Զաս

13:30, հինգշաբթի, 16 սեպտեմբերի, 2021 թ.
«Գլոբալ և տարածաշրջանային անվտանգության ոլորտում դրական փոփոխություններ չենք տեսնում». Զաս

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշամբեում անցկացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ընդլայնված կազմով նիստը: Կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նիստի ավարտից հետո լրագրողներին հայտարարել է, որ մանրամասն քննարկվել են միջազգային և տարածաշրջանային իրավիճակի զարգացման նախադրյալներն ու դրա ազդեցությունը ՀԱՊԿ անդամ-երկրների վրա: «Ցավոք, գլոբալ և տարածաշրջանային անվտանգության ոլորտում դրական փոփոխություններ չենք տեսնում: Իրավիճակը ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների սահմաններին մնում է լարված: Հիմնական հարցերից մեկը, որն այսօր քննարկել են երկրների ղեկավարները, Աֆղանստանի իրավիճակն է եղել»,- ասել է Զասը:

5848 | 0
Facebook