Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հասարակությունն ապրում է Նիկոլով, Իոաննիսյանով ու Լոսի Քիսոյով»․ Դավիթ Վանյան

15:00, հինգշաբթի, 09 սեպտեմբերի, 2021 թ.
«Հասարակությունն ապրում է Նիկոլով, Իոաննիսյանով ու Լոսի Քիսոյով»․ Դավիթ Վանյան

Բանաստեղծ, հրապարակախոս Դավիթ Վանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես ծնվել եմ մի ժամանակաշրջանում, երբ հասարակությունը ապրում էր Սևակով ու Սահյանով, Վազգեն Առաջինով ու Լուսինե Զաքարյանով, Տիգրան Պետրոսյանով ու Արարատ 73-ով, Արա Սարգսյանով ու Մարտիրոս Սարյանով, Գոհար Գասպարյանով ու Ֆրունզիկ Մկրտչյանով, Յուրի Վարդանյանով ու Հենրիկ Մալյանով, Հրանտ Մաթևոսյանով ու Գալյա Նովենցով, Քեոսայանով ու Ջիգարխանյանով, Լիզբոնով, Բաղրամյանով ու Շավարշ Կարապետյանով, Արամ Խաչատրյանով ու Առնո Բաբաջանյանով․․․
     Ապա ունեցել եմ Կրպեյան, Մեղրյան, Մոնթե ու Բեկոր․․․
     Սակայն հայտնվել եմ մի այլ ժամանակաշրջանում, որտեղ հասարակությունը ապրում է Նիկոլով, Իոաննիսյանով ու լոսի քիսոյով։
     Ո՞վ է մեղավոր։
     Ես»։

Աղբյուրը` Դավիթ Վանյան
5046 | 5
Facebook