Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեր խմբակցության պատգամավորների 10 տոկոսը ձերբակալված է». Իշխան Սաղաթելյան

12:48, հինգշաբթի, 09 սեպտեմբերի, 2021 թ.
«Մեր խմբակցության պատգամավորների 10 տոկոսը ձերբակալված է». Իշխան Սաղաթելյան

Բժիշկ, պատգամավոր Արմեն Չարչյանը կալանավայրից կրկին տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ: «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այս պահին այցելում են նրան: «Ե՛վ փաստաբանները, և՛ բժիշկները խոսել են, որ նրա առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ. սա այսօրվա քաղաքական իշխանության կողմից խոշտանգում է, քաղաքական հետապնդում ոչ միայն պարոն Չարչյանի, այլև մեր մյուս պատգամավորների, աջակիցների նկատմամբ»,- ասել է Իշխան Սաղաթելյանը: «Մեր խմբակցության պատգամավորների, ըստ էության, 10 տոկոսը ձերբակալված է կեղծ, շինծու մեղադրանքներով, նաև Սահմանադրության կոպիտ ոտնահարմամբ»,- հավելել է ԱԺ փոխխոսնակը:

7595 | 1
Facebook