Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Հոլանդիայում ցանկանում են արգելել ֆասթֆուդը

21:18, հինգշաբթի, 02 սեպտեմբերի, 2021 թ.
Հոլանդիայում ցանկանում են արգելել ֆասթֆուդը

Նիդերլանդների 5 խոշոր քաղաքների ղեկավարությունները ցանկանում են օրենսդրական մակարդակով արգելել վնասկար ուտելիքների մատակարարումները ռեստորաններ և արագ սննդի կետեր, ինչպես նաև՝ զգալիորեն կրճատել դրանց թվաքանակը:

Ֆասթֆուդի դեմ են հանդես եկել Ամստերդամը, Հաագան, Ռոտերդամը, Ութրեխտը և Էդեն: Այս քաղաքների ղեկավարությունները նամակ են հղել առողջապահության հարցերով պետական քարտուղարին՝ խնդրելով իրենց շնորհել առավել լայն իրավասություններ վնասակար սնունդ վաճառող ռեստորանների ու ֆասթֆուդի վաճառակետերի թիվը կրճատելու համար: Հաղորդվում է, որ քաղաքային իշխանությունները վճռական են տրամադրված երկրում օրեցօր ահագնացող ճարպակալման դեմ պայքարում:

15592 | 1
Facebook