Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք չդիմեցինք ո՛չ միջնորդների, ո՛չ ուժի». Նիկոլ Փաշինյան

10:30, երեքշաբթի, 24 օգոստոսի, 2021 թ.
«Մենք չդիմեցինք ո՛չ միջնորդների, ո՛չ ուժի». Նիկոլ Փաշինյան

«Կառավարության ծրագիրը ներկայացնում եմ արտառոց պայմաններում»,- ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «44-օրյա պատերազմի ծանր հետևանքները, 3773 զոհերը, 243 զինվորների գտնվելու վայրի անհայտ լինելու հանգամանքը, գերեվարվածների մի մասի՝ դեռևս վերադարձած չլինելու հարցը, տեղահանվածների խնդիրը, երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, Հայաստանի ու Արցախի շուրջ ահագնացող մարտահրավերները, ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի ԶՈՒ ապօրինի ներխուժման հետևանքով ճգնաժամային իրավիճակը, արտառոց են դարձնում այն միջավայրը, որում պետք է քննարկենք ծրագիրը»,- հավելեց գործադիրի ղեկավարը՝ անդրադառնալով նաև դավաճանության, հողեր հանձնելու, կապիտուլյացիայի մեջ մեղադրելու հայտարարություններին. «Պատմության մեջ նախադեպեր կան, որ նման իրավիճակներում կառավարությունները կա՛մ փախչում են պատասխանատվությունից, կա՛մ դիմում միջնորդների, կա՛մ ուժի: Մենք չդիմեցինք ո՛չ միջնորդների, ո՛չ ուժի, մենք դիմեցինք ժողովրդին՝ նախաձեռնելով արտահերթ ընտրություններ»,- ասաց Փաշինյանը:

9733 | 0
Facebook