Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հայաստանից մեկնած ու չվերադարձած քաղաքացիների թիվը. «Ժողովուրդ»

09:18, երեքշաբթի, 24 օգոստոսի, 2021 թ.
Հայաստանից մեկնած ու չվերադարձած քաղաքացիների թիվը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հունվար-հուլիս ամիսների արդյունքներով՝ Հայաստանից ինքնաթիռով մեկնել և չի վերադարձել 43 հազար 39 ուղևոր: ՀՀ քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեից տեղեկացանք, որ «Զվարթնոց» օդանավակայանից հունվար-հուլիս ամիսներին մեկնել է 515 հազար 849, իսկ ժամանել՝ 488 հազար 833 ուղևոր, այսինքն՝ չի վերադարձել 27 հազար 16 քաղաքացի:

«Շիրակ» օդանավակայանից այս տարվա 7 ամիսներին մեկնել է 42 հազար 141, վերադարձել` 26 հազար 118 ուղեւոր՝ 16 հազար 23 ուղեւորով պակաս: Ի դեպ, ինքնաթիռով մեկնած և չվերադարձածների թիվը, չի կարելի ասել, որ ամբողջությամբ արտացոլում է արտագաղթի պատկերը, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ նախընտրում են ցամաքային ճանապարհը: Եթե այն լիարժեք բացվի, ապա այս ցուցանիշը մի քանի անգամ կավելանա»:

Մանրամասները՝ թերթի համարում:

9859 | 1
Facebook