Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԵԱ․ վերջին տուրից առաջ Դանիելյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը

13:12, ուրբաթ, 20 օգոստոսի, 2021 թ.
ԵԱ․ վերջին տուրից առաջ Դանիելյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Երեկ տեղի ունեցավ Եվրոպայի կանանց անհատական առաջնության 10-րդ տուրը։ Էլինա Դանիելյանը սև խաղաքարերով հաղթանակ տոնեց Բելլա Խոթեննաշվիլիի նկատմամբ։ Մրցաշարի առաջատար Յուլյա Օսմակը ոչ-ոքի խաղաց։
     Այսպիսով, վերջին տուրից առաջ Դանիելյանը վաստակել է 8 միավոր և գլխավորում է աղյուսակը։ Օսմակը նույնքան միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում։
     Աննա Սարգսյանը վերջին տուրից առաջ գտնվում է 10-րդ հորիզոնականում և պահպանում է աշխարհի գավաթի ուղեգիր նվաճելու հնարավորություն։

5170 | 0
Facebook