Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայում եռակողմ աշխատանքային խումբը վերսկսել է աշխատանքը

21:06, երեքշաբթի, 17 օգոստոսի, 2021 թ.
Մոսկվայում եռակողմ աշխատանքային խումբը վերսկսել է աշխատանքը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը վերսկսել են եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները:

Այսօր Մոսկվայում կայացած նիստում կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները և Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի` 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող հետագա աշխատանքների ընթացքը:

6501 | 2
Facebook