Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը

15:42, երկուշաբթի, 02 օգոստոսի, 2021 թ.
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը

«ԱԺ նախագահի ձեր թեկնածուները դահլիճում չեն, դրա համար բնական է, որ հարցեր տալուն ու ելույթ ունենալուն չեն կարող մասնակցել... դե հիմա, էս պահին հնարավոր չէ, ես էլ իրավասու չեմ»,- հայտարարեց նիստը վարող Կնյազ Հասանովը՝ դիմելով ընդդիմությանը:

Վերջինները լքեցին նիստերի դահլիճը:

Հիշեցնենք՝ ընդդիմությունն ԱԺ նախագահի պաշտոնի համար առաջադրել է կալանավորված պատգամավորներ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի թեկնածությունը:

«Փաստացի ԱԺ նախագահի ընտրություններն ակնհայտ Սահմանադրության խախտմամբ են ընթանում: Մխիթարյանն ու Սարգսյանը չկարողացան իրենց ծրագրային ելույթը ներկայացնեն, հետևաբար գործընթացն ինքնին չի կարող լինել օրինական»,- դահլիճից դուրս՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արամ Վարդևանյանը:

9114 | 3
Facebook