Խնդրում ենք սպասել...

Համացանց

Շտապօգնության մեքենան կողաշրջվել է. հիվանդը մահացել է, քույրը հիվանդանոցում է

12:12, կիրակի, 01 օգոստոսի, 2021 թ.
Շտապօգնության մեքենան կողաշրջվել է. հիվանդը մահացել է, քույրը հիվանդանոցում է

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ, 55-ամյա Գնել Հարությունյանի վարած Jinbei մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 44-ամյա Համլետ Խանզադյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Jinbei-ը կողաշրջվել է: Նշված ավտոմեքենան հաշվառված է Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Բերդ» բժշկական կենտրոնում՝ որպես շտապօգնության ավտոմեքենա և Տավուշի մարզից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդին՝ Բերդ քաղաքի բնակիչ, 60-ամյա Սուսաննա Գևորգյանին տեղափոխում էին Երևանի հիվանդանոցներից մեկը: Կողաշրջման հետևանքով Ս. Գևորգյանը տեղում մահացել է, իսկ նրա քույրը՝ 62 ամյա Սվետլանա Գևորգյանը, ով նույնպես եղել է շտապօգնության ավտոմեքենայի մեջ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Սևան» բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով վթարի վայրի հարևանությամբ գործող գազալցակայանից դուրս է եկել և չթույլատրելի հատվածով հատել է ճանապարհը, վթարային իրավիճակ է ստեղծել վարորդների համար, ապա բախվել շտապօգնության ավտոմեքենային: Շտապօգնության ավտոմեքենան եղել է լուսաձայնային ազդանշանները միացրած, վարորդը պահպանել է ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները:

10440 | 0
Facebook