Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ոչ մի ցույց ու երթ. ուշադրության կենտրոնում նոր պաշտոններն են». Ոսկան Սարգսյան

14:36, շաբաթ, 31 հուլիսի, 2021 թ.
«Ոչ մի ցույց ու երթ. ուշադրության կենտրոնում նոր պաշտոններն են». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. ««ԱԴԵԿՎԱՏ ՉԵՆՔ
     Մի քանի տարի առաջ Մաշտոցի պուրակի համար, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման և ուղեվարձը 150 դարձնելու դեմ զանգվածային հզոր ցույցեր էին տեղի ունենում, խայտառակ պատերազմում հազարավոր զոհեր ունենք, անհետ կորածներ, Ադրբեջանում բազում գերիներ, դրանց թիվն էլ չի հրապարակվում, ոչ մի ցույց, երթ, կարծես դա այդպես էլ պետք է լիներ։ Բաքվում հայ գերիներին (2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունով նրանք պետք է փոխանակված լինեին) որպես ահաբեկիչներ, լրտեսներ են դատում են, Բաքվում հայ ռազմագերին լացելով դատավորին խնդրեց իրեն արդարացնել, որովհետև ինքը հիվանդ մայր ունի, Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ պատրաստվում է Հայաստանի տարածքով Ադրբեջանին ճանապարհներ տալ, սահմանագծում և սահմանազատում անել, ցանկանում է, որ հայ-ադրբեջանական սահմանագիծն ամբողջությամբ ռուս սահմանապահները հսկեն, սակայն քաղաքական, հասարարական շրջանակները դրան համարժեք չարձագանքեցին։ Ուշադրության կենտրոնում այն է, թե նոր խորհրդարանում, կառավարությունում ով ինչ պաշտոն կունենա։ ԱԺ հին կազմը գնալուց առաջ ընդունել է փորձագիտական եզրակացություն չանցած, խիստ վիճահարույց օրենք՝ վիրավորանքի և հայհոյանքի համար պատասխանատվության մասին, սակայն միջազգային կառույցները, իրավապաշտպան և այլ կազմակերպություններ, որ նախկինում ամեն փոքր փոքր առիթով ձայնը երկինքն էին հասցնում, հիմա լռում են»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
7693 | 1
Facebook