Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը Թուրքիայում հրդեհից տուժած շրջաններն աղետի գոտի է հայտարարել

13:36, շաբաթ, 31 հուլիսի, 2021 թ.
Էրդողանը Թուրքիայում հրդեհից տուժած շրջաններն աղետի գոտի է հայտարարել

Ինչպես նախօրեին հայտնել էինք, թուրք հրշեջները տեղայնացրել են երկրում մոլեգնող անտառային հրդեհների 81 օջախից 70-ը։ «Հրդեհների դեմ պայքարը շարունակվում է Ադանայում և Անթալիայում»,- Twitter-ում գրել էր այդ երկրի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլին։

Հաղորդվում է տարերային աղետի հետևանքով վեց զոհի և 183 տուժածի մասին: Թուրքական 12 գավառներում արգելվել է անտառ գնալ: Հրդեհը հասել է թուրքական Բոդրում և Մարմարիս հանգստավայրեր:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անտառային հրդեհներից տուժած շրջաններն (Անթալիա, Մերսին, Օսմանիե, Մուղլա, Ադանա) աղետի գոտի է հայտարարել:

Կադրեր՝ Թուրքիայում բռնկված ուժեղ հրդեհներից
Կադրեր՝ Թուրքիայում բռնկված ուժեղ հրդեհներից
Կադրեր՝ Թուրքիայում բռնկված ուժեղ հրդեհներից
Կադրեր՝ Թուրքիայում բռնկված ուժեղ հրդեհներից
10421 | 1
Facebook