Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Օրենքին զուգահեռ պետք է սոցիալական ցանցերում գրանցվելը դարձնել վերահսկելի»․ Նաիրի Հոխիկյան

00:12, շաբաթ, 31 հուլիսի, 2021 թ.
«Օրենքին զուգահեռ պետք է սոցիալական ցանցերում գրանցվելը դարձնել վերահսկելի»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Որպեսզի հայհոյանքի ու ատելության մթնոլորտը Հայաստանում վերանա, նախ պետք է օրենքին զուգահեռ սոցիալական ցանցերում գրանցվելը դարձնել վերահսկելի, դիցուք՝ անձնագրով, որպեսզի յուրաքանչյուր մարդ պատասխանատվություն կրի իր խոսքի համար։
     Այլապես իրական անձանց վրա տարածվում է օրենքի ուժը, իսկ տարբեր քաղաքական ուժերի կամ գործիչների ստեղծած ֆեյք, կեղծ էջերը և պրոֆիլները շարունակում են հայհոյել ու սպառնալ։ Դրա հետևանքով Հայաստանում հայհոյանքը և ատելությունը կարող է ավելի վտանգավոր մակարդակի հասնել։
     Ֆեյսբուքը պետք է դառնա վերահսկելի մարդկանց նույնականացման առումով»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
3588 | 1
Facebook