Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իշխանությունը, երբ հրավառություն էր կազմակերպում, պետք է մտածեր այսօրվա մասին». Թովմասյան

14:30, ուրբաթ, 30 հուլիսի, 2021 թ.
«Իշխանությունը, երբ հրավառություն էր կազմակերպում, պետք է մտածեր այսօրվա մասին». Թովմասյան

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Թագուհի Թովմասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին. «Վտանգը շարունակում է կախված մնալ մեր գլխին: Ինչքան էլ ասենք՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է, սահմանները փորձում ենք պահել, սահմանամերձ բնակիչներն ուզում են ապրել անվտանգ միջավայրում: Մարդիկ ընտրել են իշխանություն և ուզում են՝ իշխանությունն ապահովի անվտանգ միջավայր: Իշխանությունը, երբ հաղթանակ էր տոնում, հրավառություն կազմակերպում, պետք է մտածեր այսօրվա մասին»:

Թագուհի Թովմասյանի ճեպազրույցը
5068 | 4
Facebook