Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՀԱՊԿ, Ռուսաստան, աու՜․․․ դաշնակցիդ զինվորներին սպանում են». Դավիթ Գրիգորյան

12:24, չորեքշաբթի, 28 հուլիսի, 2021 թ.
«ՀԱՊԿ, Ռուսաստան, աու՜․․․ դաշնակցիդ զինվորներին սպանում են». Դավիթ Գրիգորյան

Շրջակա միջավայրի մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԹՈՒՐՔՆԵՐՆ ԱԿՏԻՎԱՑԱՆ
     - Հայաստանի կողմից իրականացվող քայլերը կարող են հանգեցնել ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ։
     թուրքիայի մեջլիսի խոսնակ։
     Պրովոկացիան մտնում է գերակտիվ ֆազա, եթե հաշվի առնենք նաև, որ ադրբեջանցիներն էլ հայտարարում են, որ Մոսկվան միջնոդել էր դադարեցնել կրակը 09։00-ով, սակայն, իբր հայկական կողմը տանկերից ու 120մմ ականանետերից շարունակել է կրակը ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
     Տեղեկատվական դաշտը խմբագրվում է։ Թրքաբեջանը անում է նույնը, ինչ նախորդ տարվա սեպտեմբերի 27-ի նախօրեին։
     ՀԱՊԿ, Ռուսաստան, աու՜․․․ դաշնակցիդ զինվորներին սպանում են, դաշնակցիդ տարածք ներխուժած թշնամին մարտեր է վարում դաշնակցիդ սուվերեն տարածքում։
     Այս ամենն այնքան նման է դար առաջ տեղի ունեցած դեպքերին, որ սարսափում ես նմանությունից»։

6149 | 1
Facebook