Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Առանձին մասնակցելու դեպքում, ՀՅԴ-ն դժվար թե 5 տոկոսի շեմը հաղթահարեր. «Հրապարակ»

09:24, շաբաթ, 24 հուլիսի, 2021 թ.
Առանձին մասնակցելու դեպքում, ՀՅԴ-ն դժվար թե 5 տոկոսի շեմը հաղթահարեր. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. ««Հայաստան» դաշինքի օգտին քվեարկածները հիմնականում Ռոբերտ Քոչարյանի օգտին են քվեարկել, սակայն այնպես ստացվեց, որ խորհրդարան անցավ դաշնակցականների մի պատկառելի թիմ, որոնք, առանձին մասնակցելու դեպքում, դժվար թե 5 տոկոսի շեմը հաղթահարեին։ Մինչ ընտրությունները ՀՅԴ-ն հմտորեն բանակցելով՝ զբաղեցրեց դաշինքի ցուցակի առյուծի բաժինը, հիմա էլ նույն հմտությամբ՝ հատ-հատ պայքարում է խորհրդարանական ընդդիմությանը հասանելիք պաշտոնների համար։ Նախօրեին ոմանց զարմացրեց այն, որ խմբակցության ղեկավարի պաշտոնը որոշեցին տալ Սեյրան Օհանյանին, թեև քարտուղարի պաշտոնը կրկին հասավ ՀՅԴ-ին՝ հանձին Արծվիկ Մինասյանի։ Բայց խմբակցության ղեկավարի պաշտոնը բաց թողնելով՝ ՀՅԴ-ն հեռահար քայլ է արել և չի պատրաստվում զիջել ԱԺ փոխնախագահի և հանձնաժողովների նախագահների հարցում։

Մենք տեղեկացանք, որ Դաշնակցությունը հավակնում է ԱԺ փոխնախագահի պաշտոնին, որի թեկնածուն Իշխան Սաղաթելյանն է, և ուզում է զբաղեցնել ընդդիմությանը հասանելիք ԱԺ երկու մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները»:

Մանրամասները՝ թերթի համարում:

3523 | 0
Facebook