Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

ԱՄՆ-ում առաջին անգամ արհեստական սրտի փոխպատվաստում է իրականացվել

18:48, շաբաթ, 24 հուլիսի, 2021 թ.
ԱՄՆ-ում առաջին անգամ արհեստական սրտի փոխպատվաստում է իրականացվել

Ամերիկացի վիրաբույժներն առաջին անգամ Aeson արհեստական սրտի հաջող փոխպատվաստում են իրականացրել։ Այն մշակվել է ֆրանսիական CARMAT ընկերության կողմից: Արհեստական սիրտն ունի 2 փորոքային խցիկ և 4 փական՝ ինչպես իրական օրգանը։ Այն սնուցվում է արտաքին սարքից: Այս մասին հայտնում է Science Alert պարբերականը։

Արհեստական սիրտը ստացել է Հյուսիսային Կարոլինայի Շառլոթ քաղաքի բնակիչ 39-ամյա Մեթյու Մուրը, ում առողջական վիճակն այնքան ծանր է եղել, որ անգամ սովորական փոխպատվաստումը ռիսկային է գնահատվել:
     Արհեստական սիրտը մշակվել է օգնելու նրանց, ում սիրտն այլևս չի կարող արյուն մղել 2 խցիկներով: Այն լիովին փոխարինում է բնական սրտին, թեև նախատեսված չէ մշտական օգտագործման համար և ավելի շատ ծառայում է որպես ժամանակավոր տարբերակ (մոտավորապես 6 ամսվա համար)՝ մինչև սրտի լիարժեք փոխպատվաստումը:

12928 | 0
Facebook