Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փաշինյանի թարգմանիչը խեղաթյուրել է Էռնեկյանի խոսքը»․ Ոսկան Սարգսյան

23:30, երեքշաբթի, 13 հուլիսի, 2021 թ.
«Փաշինյանի թարգմանիչը խեղաթյուրել է Էռնեկյանի խոսքը»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՈՆՑ ԻՆՔՆ Է ՄՈՒՏԻԼՈՎՇԻԿ, ԱՅՆՊԵՍ ԷԼ՝ ԻՐ ԹԱՐԳՄԱՆԻՉԸ
     Ն. Փաշինյանի թարգմանիչը խեղաթյուրել է Էռնեկյանի խոսքը։
     Երեկ Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին հյուրընկալության ժամանակ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թարգմանիչը խեղաթյուրել է պարոն Էռնեկյանի խոսքը:
     Ըստ թարգմանչի և վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության՝ Է. Էռնեկյանն ասել է. «Մենք աջակցում ենք Ձեր կայացրած որոշմանը, որովհետև դա շատ կարևոր է, և մենք ի սկզբանե աջակցում էինք Ձեր հաղթանակը»:
     Մինչդեռ պարոն Էռնեկյանն իսպաներեն ասել է. «de queremos apoyo a su decisión tomada», ինչը նշանակում է՝ «մենք աջակցում ենք Ձեր կայացրած որոշմանը»:
     Մինչդեռ, բացի աչքի զարնվող հայերեն սխալներից (պետք է լինի՝ հաղթանակին), իրականում պարոն Էռնեկյանը նախադասության երկրորդ հատվածը չի ասել»:

8493 | 6
Facebook