Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստների պարգևավճարի չափը

18:24, երեքշաբթի, 13 հուլիսի, 2021 թ.
Հայտնի է Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստների պարգևավճարի չափը

Եվրո-2020-ի եզրափակչում Իտալիայի հավաքականը հաղթեց Անգլիային։ Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է ազգային թիմի ֆուտբոլիստների պարգևավճարի չափը:
     Իտալիայի հավաքականի յուրաքանչյուր խաղացող Եվրոպայի առաջնությունում հաղթելու համար կստանա 250 000 եվրո։ Եթե իտալացիները եզրափակչում պարտվեին անգլիացիներին, ապա կստանային 200 000-ական եվրո։
     Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը պատմության մեջ 2-րդ անգամ է հաղթել Եվրո-ում։ Ավելի վաղ նրանք հաղթել էին 1968 թվականին՝ եզրափակչում հաղթանակ տանելով Հարավսլավիայի հավաքականի նկատմամբ։

7988 | 0
Facebook