Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մերկելը կստանա իր 18-րդ գիտական աստիճանը

23:36, երկուշաբթի, 12 հուլիսի, 2021 թ.
Մերկելը կստանա իր 18-րդ գիտական աստիճանը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հուլիսի 14-16-ը ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում Ջոնս Հոփքինսի համալսարանի պատվավոր դոկտորի աստիճան կստանա: Այս մասին Բեռլինում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
     «Կանցլերը Վաշինգթոնում արարողության ժամանակ Ջոնս Հոփքինսի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում կստանա»,-ասել է նա՝ հավելելով, որ դա կլինի Մերկելի 18-րդ գիտական աստիճանը:
     Հուլիսի 15-ին Վաշինգթոնում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցություններից և համատեղ մամուլի ասուլիսից հետո, ամերիկյան կողմը ընթրիք կկազմակերպի Մերկելի և նրա ամուսնու՝ Յոահիմ Զաուերի համար:

4265 | 0
Facebook