Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վերջապես մոտենում ենք ՀՀ-ի ավելի քան 200-ամյա ռուսական գաղութացման ավարտին». Արթուր Այվազյան

22:54, շաբաթ, 03 հուլիսի, 2021 թ.
«Վերջապես մոտենում ենք ՀՀ-ի ավելի քան 200-ամյա ռուսական գաղութացման ավարտին». Արթուր Այվազյան

ԱԺԲ անդամ Արթուր Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ահա և վերջապես մոտենում ենք Հայաստանի ավելի քան 200-ամյա ռուսական գաղութացման ավարտին: Անշուշտ, սպիտակ հրեշը դեռ գալարվում է մեր հողի վրա, դեռ դիմադրում է, սակայն այլևս անզոր է: Իհարկե, դեռ կփորձի խորը արմատներ գցած շոշափուկներով երկարաձգել իր ներկայությունը, տարբեր սադրանքներ կկիրառի, սակայն ամեն ինչ վերջանում է արդեն, պատմական օբյեկտիվ իրականությունը վրա է հասնում՝ Հայաստանը դուրս է գալիս հերթական գաղութարարի ճիրաններից: Պարզապես հայ ազգը պարտավոր է գոնե այս անգամ ցուցաբերել պետական մտածողություն և ի վերջո լծվել ազգային պետություն կառուցելու կարևորագույն գործին»:

6269 | 1
Facebook