Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մերկելը մտադիր է արգելել բրիտանացիների մուտքը ԵՄ տարածք

14:48, երկուշաբթի, 28 հունիսի, 2021 թ.
Մերկելը մտադիր է արգելել բրիտանացիների մուտքը ԵՄ տարածք

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կառաջարկի արգելել Մեծ Բրիտանիայի քաղաքացիների մուտքը Եվրոմիության տարածք, գրում է The Times թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Նշվում է, որ պատճառը Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսի «դելտա» շտամի տարածվածության մակարդակն է։

Գերմանիան կառաջարկի փակել բոլոր բրիտանացիների մուտքը՝ անկախ նրանից՝ նրանք պատվաստված են COVID-19-ի դեմ, թե ոչ:

Սպասվում է, որ Մերկելի հետ կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով կփորձի համոզել նրան փոխել դիրքորոշումը:

3741 | 0
Facebook