Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանի Ջոն Կիրակոսյանի դպրոցի հարևանությամբ հնչել են կրակոցներ

23:20, երկուշաբթի, 21 հունիսի, 2021 թ.
Երևանի Ջոն Կիրակոսյանի դպրոցի հարևանությամբ հնչել են կրակոցներ

Այսօր՝ հունիսի 21-ին, կրակոցներ են հնչել Երևանում: ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեստան փողոցում՝ Ջոն Կիրակոսյանի (ժողովրդին հայտնի Ձերժինսկու դպրոցի հարևանությամբ) կրակոցներ են հնչել:
     Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 7 կրակված պարկուճ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերաստիվ-հետախուզական միջոցառումներ՝ կրակողի ինքնությունը, նրան և ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ:

3704 | 0
Facebook