Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարանդայի շրջանում տարհանվել է ևս 3 աճյուն. ԱՀ ԱԻՊԾ

20:50, երկուշաբթի, 21 հունիսի, 2021 թ.
Վարանդայի շրջանում տարհանվել է ևս 3 աճյուն. ԱՀ ԱԻՊԾ

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայնտում է. «Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները տարհանել են ևս 3 աճյուն:
     Նախնական տվյալներով վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են: Աճյունները ՀՀ տեղափոխելուց հետո՝ ինքնությունը պարզելու նպատակով
     կնշանակվի դատաբաժշկական փորձաքննություն:
     Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 21-ը ներառյալ՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1583 աճյուն, որից 27-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են»:

1478 | 0
Facebook