Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ստացել ենք 100-ից ավելի ահազանգ». Ընտրությունների վերահսկման կոմիտե

12:10, կիրակի, 20 հունիսի, 2021 թ.
«Ստացել ենք 100-ից ավելի ահազանգ». Ընտրությունների վերահսկման կոմիտե

Ժամը 12։00-ի դրությամբ Ընտրությունների վերահսկման կոմիտեի ստացած ահազանգերի ամփոփում
     «Մենք արդեն ստացել ենք 100-ից ավելի ահազանգեր, որոնցից ամենակարևոր ու համակարգային խախտումները հանգում են հետևյալին՝
     1) ակնհայտ անհիմն խուզարկություններ և ձերբակալություններ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում՝ Սիսիանում և Սյունիքի այլ քաղաքներում,
     2) վարչական ռեսուրսի ներգրավմամբ մեծածավալ հակաքարոզչություն՝ ընդդիմադիր ուժի նկատմամբ,
     3) քաղաքացիների և հատկապես զինծառայողների ուղղորդված ու բաց քվեարկություն՝ «Քաղաքացիական պայմանագրի» համար,
     4) խնդիրներ՝ ընդդիմադիր ուժերի քվեաթերթիկների հետ»,- նշված է հաղորդագրության տեքստում:

1741 | 0
Facebook