Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Եվս մեկ ադրբեջանցի զինծառայող է խեղդվել

17:35, ուրբաթ, 18 հունիսի, 2021 թ.
Եվս մեկ ադրբեջանցի զինծառայող է խեղդվել

Հուլիսի 18-ին Ադրբեջանի Զինված ուժերի ժամկետային զինծառայող շարքային Աքբարով Նիջաթ Էյնուլլա օղլուն (Əkbərov Nicat Eynulla oğlu) Քաշաթաղի ուղղությամբ ջրում խեղդվել է։

Այս մասին գրում է Razm.info-ն։ Նշվում է, որ ժամկետայինը ծնվել էր 2001 թվականին Ադրբեջանի Իսմայիլլի շրջանում։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 17-ին, Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի շրջանում Ալ լճերում լողալիս խեղդվել էր Ադրբեջանի ԶՈւ զինծառայող կապիտան Ֆարզալիև Իլհամ Ալլահվերդի օղլուն (Fərzəliyev İlham Allahverdi oğlu)։

6566 | 3
Facebook