Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սամվել Կարապետյանն Ադրբեջանի մեղադրանքները «երևակայություն» է անվանել

16:15, ուրբաթ, 18 հունիսի, 2021 թ.
Սամվել Կարապետյանն Ադրբեջանի մեղադրանքները «երևակայություն» է անվանել

«Ադրբեջանի կողմից «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի նկատմամբ առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթ են և ոչ մի հիմք չունեն»,-ասված է «Տաշիր» ընկերությունների խմբի տարածած հաղորդագրության մեջ:

«Այն, որ Ադրբեջանի պաշտոնական մարմինները շարունակում են ակնհայտ կեղծ մեղադրանքներ ներկայացնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող մարդկանց նկատմամբ, վրդովեցուցիչ է և անընդունելի»,- հավելել են ընկերության մամուլի ծառայությունում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Սամվել Կարապետյանի, Դավիթ Գալստյանի և Արա Աբրահամյանի նկատմամբ:

4749 | 1
Facebook