Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«C-400-ի հարցում Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել»․ Էրդողանը՝ Բայդենի հետ հանդիպումից հետո

13:30, երեքշաբթի, 15 հունիսի, 2021 թ.
«C-400-ի հարցում Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել»․ Էրդողանը՝ Բայդենի հետ հանդիպումից հետո

ՌԴ-ից ձեռք բերված C-400 զենիթահրթիռային համակարգերի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումն անփոփոխ է մնացել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Բրյուսելում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցությունների արդյունքներով և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Իհարկե, հնարավոր չէ, որ (Բայդենի հետ բանակցություններում) C-400-ի հարցը չլինի մեր օրակարգում։ C-400-ի վերաբերյալ ես նույն կարծիքն եմ հայտնել, որը մենք նախկինում ունեցել ենք։ Ես նաև հայտնել եմ այն քայլերի մասին, որոնք կարող ենք համատեղ ձեռնարկել պաշտպանական արդյունաբերության հետ կապված»,- ասել է Թուրքիայի նախագահը։

3605 | 0
Facebook