Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արմավիրի մարզում ավտովթարի հետևանքով մահացել է գեներալ Սեյրան Սարոյանի քրոջ որդին

10:20, շաբաթ, 12 հունիսի, 2021 թ.
Արմավիրի մարզում ավտովթարի հետևանքով մահացել է գեներալ Սեյրան Սարոյանի քրոջ որդին

Երեկ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Toyota Alphard մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի հենասյանը, կոտրել այն և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է: Մահացածը գեներալ Սեյրան Սարոյանի քրոջ որդին է:

6498 | 0
Facebook