Խնդրում ենք սպասել...

Միջազգային

5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Իրանում

12:05, կիրակի, 06 հունիսի, 2021 թ.
5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Իրանում

Այսօր Իրանի հարավ-արեւմտյան Իլամ նահանգում տեղի է ունեցել 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հաղորդում է Tasnim news-ը:

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 9:24-ին Սալեխբադ քաղաքի մերձակայքում:
     Իլամ նահանգի ճգնաժամային կառավարման դեպարտամենտի գործադիր տնօրեն Այաթ Քեյսարբեյգին հայտնել է, որ տուժած շրջաններ են ուղարկվել փրկարարներ և օգնություն ցուցաբերող խմբեր: Նրա խոսքով՝ ավերածությունների և զոհերի մասին հաղորդագրություններ դեռևս չեն ստացվել:

5190 | 0
Facebook