Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#Ryanair-ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բեռլինում՝ ռումբի մասին հաղորդագրությունից հետո

13:25, երկուշաբթի, 31 մայիսի, 2021 թ.
#Ryanair-ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բեռլինում՝ ռումբի մասին հաղորդագրությունից հետո

Ryanair ավիաընկերության ինքնաթիռը, որը Դուբլին–Կրակով երթուղով թռչելիս է եղել, արտակարգ վայրէջք է կատարել Բեռլինում, հայտնել է Deutsche Welle-ն՝ հղում կատարելով Գերմանիայի ոստիկանությանը:

Ինքնաթիռը վայրէջք է կատարել նախօրեի երեկոյան և մնացել մինչև երկուշաբթի առավոտ: Վայրէջքից հետո ուղեբեռը ստուգել են կինոլոգները։ Որոշ ժամանակ անց ուղևորները շարունակել են թռիչքը պահեստային ինքնաթիռով։

Չնախատեսված վայրէջքի պատճառն «օդում վթարային իրադրությունն է» եղել, պարզաբանել են օդանավակայանում: Bild-ի տվյալներով՝ մեկ այլ հնարավոր պատճառ կարող է եղած լինել ինքնաթիռն ականապատելու մասին հաղորդումը:

Ստուգումից հետո պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։

4064 | 0
Facebook