Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԿԺԴՀ-ն անվանել է իր իրական հակառակորդին

00:05, երեքշաբթի, 01 հունիսի, 2021 թ.
ԿԺԴՀ-ն անվանել է իր իրական հակառակորդին

ԿԺԴՀ-ի հակառակորդը ոչ թե Հարավային Կորեան, այլ ԱՄՆ-ն է, որը պարզապես «օգտագործում» է իր դաշնակիցին, ասված է հյուսիսկորեական կենտրոնական հեռագրական գործակալության հոդվածում:

«Մեր թիրախը ոչ թե հարավկորեական զորքերն են, այլ օվկիանոսից այն կողմ գտնվող ԱՄՆ-ը։ ԱՄՆ-ը նախատեսում է իր հեգեմոնիայի նպատակն իրականացնել՝ օգտագործելով Հարավային Կորեան, ինչը մարդու հիմար վարքագծի դրսևորում է»,- ասված է հոդվածում։

Նշվում է նաև, որ ԱՄՆ-ն ու Հարավային Կորեայի իշխանությունները հստակ ցույց են տվել իրենց ագրեսիվ հավակնությունները, և նրանք իրավունք չունեն դատելու ԿԺԴՀ-ի պետական պաշտպանունակության ամրապնդումը կամ ՄԱԿ-ի բանաձևերի խախտումը:

7284 | 0
Facebook