Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Եվրոմիության հետ»․ Լավրով

16:45, ուրբաթ, 28 մայիսի, 2021 թ.
«Ռուսաստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Եվրոմիության հետ»․ Լավրով

Ռուսաստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Եվրոմիության հետ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք հաստատեցինք Եվրոմիության հետ հարաբերությունների կարգավորման մեր պատրաստակամությունը, որը պետք է լինի իրավահավասարության, փոխադարձ հարգանքի, շահերի հավասարակշռության, այլ ոչ թե միակողմանի գործողությունների և նախապայմանների հիման վրա»,- ասել է Լավրովը՝ Սլովենիայի ԱԳ նախարար Անժե Լոգարի հետ հանդիպման ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նշենք՝ ՌԴ-ի և արևմտյան երկրների հարաբերությունները վատացել են Դոնբասում և Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։

3887 | 0
Facebook