Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանի ագրեսիան ունի կոնկրետ նպատակներ»․ Տիգրան Աբրահամյան

09:25, երկուշաբթի, 24 մայիսի, 2021 թ.
«Ադրբեջանի ագրեսիան ունի կոնկրետ նպատակներ»․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին օրերին ՊՆ-ն իր պաշտոնական հաղորդագրություններում անընդհատ «հիշեցնում» է, որ «հայկական զինված ուժերի ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրադրությունը` շարունակելով արգելափակված պահել ադրբեջանցի զինվորականներին»։
     Եթե Ադրբեջանը կարողանում է ՀՀ տարածքում իր զորքերի ներկայությունն օգտագործել և Հայաստանին իր խաղի կանոնները թելադրել՝ զիջումների կամ մեկ այլ տեսքով, ապա ՊՆ այս հայտարարությունը ընդհանուր իրավիճակում եղանակ չի փոխում։
     Ադրբեջանի ագրեսիան ունի կոնկրետ նպատակներ և նրան՝ նվազագույնը մեր տարածքում, պետք է զրկել դիվանագիտական գործընթացների վրա ազդելու հնարավորությունից, հակառակ դեպքում ժամանակն աշխատում է նրանց օգտին ու դա նրանք օգտագործել/օգտագործելու են գործընթացում իրենց դիրքերի ամրապնդման և կոշտացման համար»։

4651 | 0
Facebook