ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն այսօր Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ ադրբեջանական կողմի հետ բանակցություններում դեռևս վերջնական արդյունքներ չկան։
«Ես համոզված եմ, որ այս կամ այն փուլում, այնուամենայնիվ, մենք վերջնական արդյունքների հասնելու ենք, որովհետև շատ հստակ է, որ ադրբեջանական զինված ուժերն անցել են ՀՀ սուվերեն տարածքը, և մենք, միանշանակ, ցանկանում ենք խաղաղ ձևով հանգուցալուծել իրավիճակը: Բայցևայնպես, պետք է պատրաստ լինենք նաև հնարավոր վատ զարգացումներին ու նման վատ սցենարի դեպքում ակնկալում ենք մեր դաշնակիցների աջակցությանը։ Բայց ես հուսով եմ, որ մենք որևէ վատ սցենարներ չենք ունենա և բանակցությունների միջոցով բոլոր հարցերը կլուծվեն»,- ասաց նա։